Երևանում անցկացվել են Հայաստան–Բելգիա քաղաքական խորհրդակցություններ

Երևանում անցկացվել են Հայաստան–Բելգիա քաղաքական խորհրդակցություններ

PanARMENIAN.Net - Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Բելգիայի ԱԳ գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական նոր ուղղություններով հարստացնելու կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում 2026թ. կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

 Ուշագրավ
---