Սարգսյանը գնացել է ՔԿ․ Վստահ է, որ ձերբակալելու են![]() 8 հուլիսի 2025 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։ «Այս կալանավորումները հենց իրենց վախերն են, և մեր կալանավորումներով ոչինչ չի վերջանալու։ Ես վստահ եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու և հեռացնելու է այս դավաճան իշխանություններին»,–ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ ԱԺ այսօրվա նիստում 107 պատգամավորներից 62-ը կողմ են քվեարկել միջնորդությանը, որով Սարգսյանը զրկվել է անձեռնմխելիությունից, ինչպես նաև որոշում է կայացվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնել։ Այս պահին խորհրդարանը շարունակում է քննարկել նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը։ Սարգսյանին վերագրվող արարքները կապված են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի առաջին մասի՝ ահաբեկչության նախապատրաստման, ինչպես նաև 43-419 հոդվածի առաջին մասի՝ իշխանության զավթման նախապատրաստման հետ։ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |