Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը![]() 10 հուլիսի 2025 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը»,–ասվում է գրառման մեջ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ ու սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆաևը, նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Փաշինյանն Աբու Դաբի է ժամանել հուլիսի 9-ին։ Այդ օրը նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Փաշինյանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 16–ին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |