Փաշինյան-Ալիև մոտ 5 ժամանոց հանդիպումն ավարտվել է![]() 10 հուլիսի 2025 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը մեկնարկել էր հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 09։10-ին, հայտնում է Արմենպրեսը։ Հանդիպումը մի պահ ընդմիջվել էր, այնուհետև շարունակվել։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Փաշինյանն Աբու Դաբի է ժամանել հուլիսի 9-ին։ Այդ օրը նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Փաշինյանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 16–ին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |