Խանդանյանն ու Սոբհանին քննարկել են տարածաշրջանային զարգացումները![]() 10 հուլիսի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հյուրընկալել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկման առարկա են դարձրել Հայաստանի ու Իրանի երկկողմ գործակցությունը, ուշադրություն են հատկացրել միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային ընթացիկ գործընթացներին։ Երկուստեք նշվել է անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերի կարևորությունը։ Սոբհանին հայտարարել է, որ ՏՀԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |