Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել![]() 15 հուլիսի 2025 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Ազատության» տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին: Թե կոնկրետ ինչ հոդվածով կամ հոդվածներով է առաջադրվել մեղադրանքը, դեռևս հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեից այս տեղեկությունը հրաժարվել են մեկնաբանել։ 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, պաշտոնը լքելու մասին հայտնել էր մայիսին՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին: Փետրվարին «Ազատությունը» բացահայտել է, որ Գասպարյանը կնքել է 13.6 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ մատակարարման նպատակով: Նյութի հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործ է հարուցել՝ ենթադրյալ շահերի բախման հիմքով: Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել են Վաղարշապատում իրականացված չարտոնագրված շինարարության աղմկահարույց պատմության կիզակետում, որի առթիվ նույնպես քրեական գործ է սկսվել։ Թեև այս գործը մեկնարկել է ավելի քան մեկ տարի առաջ, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ առայժմ որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։ Նույն ժամանակահատվածում հարցեր են առաջացել նաև Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքային և ֆինանսական հայտարարագրի հետ կապված՝ այնտեղ արձանագրված գումարները զգալիորեն չեն համընկնում նրա փաստացի եկամուտների հետ։ Քաղաքապետի ընտանիքի մասնակցությամբ ամենավերջին աղմկահարույց դեպքն արձանագրվել է նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում, որտեղ տեղի է ունեցել սպանություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |