Տիգրան Ավինյանը ընտրվել է Համայնքների միության նախագահ![]() 15 հուլիսի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համայնքների միության վարչության նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ վարչության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ավինյանը նշել է, որ կառույցի նպատակն է ունենալ ինքնաբավ, զարգացող համայնքներ։ «Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույնաբար որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։ Համոզված ենք՝ այդ ճանապարհին պետական կառույցների և համայնքների միջև պետք է լինի գործընկերության սկզբունքը՝ փոխադարձ վստահության և պատասխանատվության հիման վրա: Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը»,- նշել է քաղաքապետը, հայտնում է քաղաքապետարանը։ Նիստի երկրորդ հատվածում քննարկում է ծավալվել մինչև տարեվերջ Միության գործունեության առաջնահերթությունների ու գերակայությունների վերաբերյալ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |