Ալեքսանդրա Քոուլը ՄԹ նոր դեսպանը կլինի Հայաստանում![]() 15 հուլիսի 2025 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին, հայտնում է 1lurer.am-ը՝ Ֆորին Օֆիսի վրա հղումով։ Նշվում է, որ Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Իսլամաբադում, Թեհրանում, ինչպես նաև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելություններում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |