Օսկանյան․ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»![]() 15 հուլիսի 2025 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աբու Դաբիում կայացած հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրել է, որ «ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»։ «Թեև հանդիպումը ներկայացվել է մշուշոտ դիվանագիտական բառապաշարով և մշակված պաշտոնական հայտարարություններով, դրա հետևանքները սկսում են արդեն պարզ դառնալ։ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի։ Սա մանրուք չէ, այլ լուրջ ռազմավարական ու քաղաքական զիջում՝ ուղիղ հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հերթական ճեղք՝ մեր պետության արդեն իսկ փխրուն հիմքերում։ Այժմ Փաշինյանը մեկնել է Բրյուսել և Փարիզ՝ ենթադրաբար այս խիստ խնդրահարույց գործարքի համար եվրոպական աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն ոչ մի արևմտյան ժպիտ կամ բեմադրված լուսանկար չի կարող փոխել այս նախաձեռնության էությունը։ Իր բովանդակությամբ այն աղետ է Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխանության և ազգային անվտանգության համար»,–գրել է նա։ Ըստ Օսկանյանի՝ Փաշինյանի մղումը պայմանավորված չէ խաղաղության համարձակ տեսլականով կամ տարածաշրջանային հաշտեցման սկզբունքային հանձնառությամբ։ «Այն շատ ավելի ցինիկ է՝ և շատ ավելի անձնական։ Նրա հիմնական նպատակը 2026-ի ընտրություններից առաջ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ապահովումն է։ Այս նեղ քաղաքական նպատակին հասնելու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն տարածք, այլև արժանապատվություն, արդարություն և հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ։ Ձախողում՝ Արցախը պաշտպանելու։ Ձախողում՝ հայ կյանքերը պաշտպանելու։ Ձախողում՝ ազգային շահը պաշտպանելու։ Նույնիսկ եթե նման համաձայնագիրը կարող է ժամանակավոր հանգստություն ապահովել՝ ինչը խիստ կասկածելի է, այն չի կարող փոխհատուցել արդեն կրած տարածքային, մարդկային և բարոյական ահռելի վնասները։ Իրականում, այն յոթ տարիներին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, նա առաջնորդել է Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ազգային աղետը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը ոչ միայն հող է կորցրել, այլ նաև վստահություն, ռազմավարական խորություն և դիրք միջազգային ասպարեզում։ Ինչ էլ որ բերի առաջիկա ամիսները, մեկ բան ակնհայտ է և անխուսափելի՝ օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում։ Նրանք բազմիցս ապացուցել են՝ անկարող են առաջնորդել հայ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: Նա այդպես է արձագանքել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |