Աբրահամյանի ընկերությանը պատկանող գույքը կվերադարձվի Երևանին․ Դատախազության միջնորդությունը բավարարվել է![]() 29 հուլիսի 2025 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է դատախազության հայցը՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող գույքը կվերադարձվի Երևանին Համաձայն դատական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների, դատավոր Ավագյանի նախագահությամբ ընթացող հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության դեմ, ինչպես նաև գործին որպես երրորդ կողմ ընդգրկված կադաստրի կոմիտեի մասնակցությամբ, հայտնում է Panorama.am-ը։ Հայցը վերաբերում է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում՝ կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքի դադարեցմանը և պետական գրանցման անվավեր ճանաչմանը։ Դատարանը բավարարել է հայցը՝ որոշելով դադարեցնել «Սոգլասիե Արմենիա» ընկերության իրավունքը հիշյալ 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և այդ մասով պետական գրանցումը ճանաչել անվավեր՝ հողամասը վերադարձնելով Երևանի համայնքին։ Դատարանի որոշմամբ՝ գործի շրջանակում կիրառված հայցի ապահովման միջոցը՝ արգելանքը, որով «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը արգելվել է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Երևանի Արամի 32 հասցեում գտնվող չկառուցապատված 2859.40 քմ հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը, պահպանվել է մինչև վճռի կիրարկումը, որից հետո այն վերացվելու է։ Խոսքը վերաբերում է Երևանի կենտրոնում տեղակայված «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի տարածքին, որը, ըստ դատախազության, ապօրինաբար է անցել մասնավոր սեփականության։ «Սոգլասիե Արմենիա» ընկերության միանձնյա սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ և գործարար Արա Աբրահամյանն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |