ՀՀ և Թուրքմենստանի նախագահները քննարկել են գործակցության հեռանկարներ![]() 6 օգոստոսի 2025 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում, հանդիպում է ունեցել Թուրքմենստանի ղեկավար Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման և զարգացման հնարավոր ուղիները։ Բերդիմուհամեդովը երախտագիտություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցելու համար։ Ի պատասխան՝ նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալությունն է հայտնել հրավերի և միջոցառման բարձրակարգ կազմակերպման ու անցկացման համար։ Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |