Փաշինյանը Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին է նվիրել Նարեկացու նկարազարդ մատյանի կրկնօրինակը

Փաշինյանը Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին է նվիրել Նարեկացու նկարազարդ մատյանի կրկնօրինակը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարան, որին նվիրել է Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:

Փաշինյանը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներում և ուսումնասիրել ներկայացված ցուցանմուշները։ Էքսպոզիցիայում տեղ են գտել նաև հայկական քրիստոնեական մշակույթի նմուշներ, այդ թվում՝ հայկական հնագույն Աստվածաշունչը։

Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ խորապես տպավորված է ցուցադրությամբ:

Մատյանը համարվում է «Մատյան ողբերգության» աղոթագրքի աշխարհում հայտնի ամենահին օրինակներից մեկը։ Բնագիրը ստեղծվել է 1173 թվականին Կիլիկիայում՝ նշանավոր գրչագիր ու մանրանկարիչ Գրիգոր Սկևռացու կողմից, Ներսես Լամբրոնացու պատվերով։ Ձեռագիրը այժմ պահվում է Մատենադարանում և համարվում է հայկական գրավոր և մանրանկարչական արվեստի եզակի գլուխգործոցներից մեկը։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---