Սեյրան Օհանյան. Հայաստանին անհրաժեշտ են երիտասարդ գիտնականներ

PanARMENIAN.Net - Այսօր, երբ ակտիվ կերպով բարեփոխումներ են իրականացվում ՀՀ զինված ուժերում, հատուկ նշանակություն է ստանում երկրի պաշտպանության ոլորտում գիտական եւ հետազոտական բաղադրիչների առկայությունը: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Անցյալում զինվորականները գիտական աստիճան չունեին եւ գիտական աշխատանքների հեղինակ չէին: Նման խորհրդի ստեղծումը հնարավորություն կտա լուրջ մասնագետներ պատրաստել երկու ուղղություններով»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով, խորհրդի գործունեությունը թույլ կտա երիտասարդ գիտնականներին ուսումնասիրել միջազգային փորձը եւ սեփական ավանդն ունենալ անկախ Հայաստանի կայացման մեջ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---