Դատարանում պետտուրքի վճարումը որոշ դեպքերում հնարավոր կլինի հետաձգել![]() 3 սեպտեմբերի 2025 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում նախատեսել։ Oրենքում համապատասխան լրացում և փոփոխություն նախատեսող նախագիծը հավանություն է ստացել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պետական տուրքի վճարումը հետաձգել այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել են, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ կամ անգործությամբ խախտվել է քաղաքացու իրավունք։ Նախագծով լրացուցիչ երաշխիք է նախատեսվում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ հետաձգում, և ոչ ազատում տուրքից՝ վերոնշյալ դեպքերում։ Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ հարցը քննարկվել է, սակայն նպատակահարմար է եղել պետական տուրքի հետաձգման հնարավորությունը: Նախագիծը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |