ԱԺ ՔՊ խմբակցությունը համալրվել է նոր պատգամավորով․ Մանդատ է ստացել Վանիկ Օհանյանը![]() 3 սեպտեմբերի 2025 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին ԱԺ նախագահի արձանագրությամբ վաղաժամկետ դադարեցվել են պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները։ Սեպտեմբերի 3-ին կայացած նիստում ԿԸՀ-ն որոշում է ընդունել նրա մանդատը փոխանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։ Այսպիսով, Ազգային ժողովում ՔՊ խմբակցությունը համալրվել է նոր պատգամավորով։ Հայտարարվել է, որ Արեն Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։ Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արսեն Թորոսյանի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |