ԱԺ-ն վավերացրել է ԱՄԿ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան![]() 12 սեպտեմբերի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նշվում է, որ դրա դրույթները վերաբերում են և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներին։ Կոնվենցիայով նախատեսվում է կանխարգելել ու բացառել աշխատանքային հարաբերություններում բռնությունն ու ոտնձգությունը՝ ընդգրկելով աշխատողներին, աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին և նույնիսկ արդեն աշխատանքը դադարեցրած անձանց։ Փաստաթուղթը միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Նախարարության հաղորդմամբ՝ կոնվենցիայի վավերացումը համահունչ է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի շրջանակում արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության մշակույթի ամրապնդման նպատակներին։ Նշվել է, որ թեև Հայաստանի օրենսդրությամբ արդեն ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքներ, կոնվենցիայի վավերացումը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումների իրականացում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |