Մամիջանյան․ Պաշտոնական նամակով դիմել եմ Կալասին, որ հանդիպի Բաքվում պահվող գերիների հետ![]() 19 սեպտեմբերի 2025 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պաշտոնական նամակով դիմել է ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալասին, որ հանդիպի Բաքվում պահվող գերիների հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։ Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»,–ասվում է գրառման մեջ։ Մամիջանյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործընկեր Էդուարդո Ֆրայ հիմնադրամի անդամ Ինգեբորգ Թեր Լաակին, Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլլենշտայնին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |