Միքայել սրբազանի պաշտպաններ․Դատարանների գործողությունները համաձայնեցված են![]() 20 սեպտեմբերի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը: «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-ին որոշել էր Միքայել սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել 10 օր ժամկետով: Նշված որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որը սեպտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը: Դատավորը դատական ակտի կայացման օր էր սահմանել սեպտեմբերի 17-ը: Սեպտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաջորդ նիստը նշանակել էր սեպտեմբերի 15-ին, որը, ամենայն հավանականությամբ, պետք է լիներ վերջին նիստը: Այսօր՝ 19.09.2025թ., ստացվել է դատավոր Ադրինե Ղուկասյանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերաքննիչ դատարանը որոշել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպաների բողոքի քննության ժամկետը երկարաձգել ևս 9 օրով՝ դատական ակտի հրապարակման օր սահմանելով սեպտեմբերի 26-ը: Վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված վերոնշյալ բողոքի քննության ժամկետը երկարացնելու իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով նախագահող դատավորի գերծանրաբեռնվածությունը և 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ դատավորների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրին մասնակցելը՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ1/2791/01/25 գործով դատական ակտի կայացման օրը պետք է երկարաձգել 9 օրով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2025 թվականի սեպտեմբերի 26-ը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պաշտպանական կողմը այս որոշումը համարում է խիստ տարակուսելի և այն առաջացնում էմի շարք հիմնավորված հարցադրումներ։ «Նախ, արդեն իսկ որոշված սեպտեմբերի 17-ին ժամկետի երկարացման որոշման փոխարեն վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել բուն որոշումը բողոքի կապակցությամբ: Եթե դատարանը ժամանակ ուներ որոշում կայացնելու, այն գրելու և կողմերին ուղարկելու, ապա ինչո՞ւ բուն որոշումը չի կայացրել: Հատկապես, երբ որոշումը անմիջապես չեն գրում և ուղարկում, բավարարվում են հեռախոսով որոշման մասին հայտնելով, իսկ բուն որոշումը կողմերը ստանում են շատ ավելի ուշ:
Այստեղ հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստուգվում այդ հիմնավորված լինելու պահանջը, երբ այն ներառված չէ բողոքարկելի ակտերի ցանկում: Սակայն ակնհայտ է, որ վերապատրաստման մեջ գտնվելը չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ անձի ազատության իրավունքի վերաբերյալ բողոքը չքննելու և հետաձգելու համար:
Սա պաշտպանական կողմին թույլ է տալիս հիմնավոր հետևության հանգել, որ դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը: Պաշտպանական կողմի համար սա ևս մեկ ազդակ է, որ դատական վերանայումը կրում է ձևական բնույթ, իսկ Վերաքննիչ դատարանն անթաքույց խուսափում է իր առաքելությունը կատարելուց»,–ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |