Երեք հայ բռնցքամարտիկ կպայքարի միջազգային մրցաշարի ոսկու համար![]() 20 սեպտեմբերի 2025 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարի շրջանակում, որը անցկացվում է Կասպիյսկ քաղաքում, Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականից 3 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան։ Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայկական հավաքականից եզրափակիչ փուլ են անցել՝ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 71 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։ Կիսաեզրափակիչում Պետրոսյանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին, Հակոբկոխյանը՝ Վենեսուելայի, իսկ Միքայելյանը՝ Ռուսաստանի ներկայացուցիչին։ Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 20-ին։ Հայկական ընտրանին մասնակցում է մրցաշարին Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Մրցաշարը նաև ծառայել է որպես նախապատրաստական փուլ՝ նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |