Սարգսյան․ Ընտրապայքարը վաշինգտոնյան փաստաթղթերին կողմերի և դեմերի միջև է լինելու![]() 20 սեպտեմբերի 2025 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ 2026թ․ ընտրապայքարը վաշինգտոնյան փաստաթղթերին կողմերի և դեմերի միջև է լինելու: Ըստ նրա՝ քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին։ «Մեր հանրությունն ապագա իշխանությունից երկու ակնկալիք ունի՝ առաջին՝ անվտանգություն, երկրորդ՝ լավ վճարվող աշխատատեղեր։ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, իմ համոզմամբ, ներդրումների՝ հետևաբար զարգացման, և մարտունակ բանակ կազմավորելու իրատեսական հնարավորություն է ստեղծում: 2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Վաշինգտոնյան փաստաթղթերին։ Այս հարցին պարտադրված են լինելու պատասխանել բոլորը, և եթե դեմ են, պարտավոր են ներկայացնել, թե ինչպե՞ս և որտեղի՞ց են ներդրումներ բերելու, սպառազինություն գնելու և անվտանգություն ապահովելու։ Գաղափարական առումով ընտրապայքարը` կողմերի և դեմերի միջև է լինելու։ Իհարկե կլինեն նաև անհատական և սեփական շահի նկատառումներով քվեարկողներ։ Համոզված եմ, որ այդ փուլը ՀՀ քաղաքացին անցել է և այդ տեսակը որոշիչ չի դառնալու...…»։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |