Փաշինյան. Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ![]() 20 սեպտեմբերի 2025 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընթացքում լրագրողների հետ ունեցած զրույցում՝ արձագանքելով հարցմանը, որի տվյալները վկայում են իր առաջնորդած ուժի ցածր վարկանիշի մասին, ասել է, որ ավատեսությամբ է տրամադրված 2026թ. ընտրություններից առաջ, հայտնում է «Ազատությունը»։ «2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ սոցիալական հարցումները նույնքան տխուր էին, և բարեբախտաբար իրականությունը շատ ավելի ուրախ է: Մեր թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ, բազմաթիվ վարչապետի թեկնածուներից կան, իմ գնահատմամբ, 5-6 ֆավորիտներ», - ասել է նա: Վարչապետը, սակայն, այս պահին չի հրապարակել որևէ անուն։ Ազգային Ժողովի ընտրությունները կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |