2025-ին ՔՊ–ից հեռացվել է 625 անձ, անդամակցել է 455![]() 20 սեպտեմբերի 2025 - 15:47 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը հրավիրել է 169 նիստ, որոնցից 122-ը անցկացվել է ներկայությամբ (հերթական և արտահերթ), իսկ 47-ը՝ առցանց։ Այս նիստերում քննարկվել են տարբեր բնույթի հարցեր՝ կազմակերպչական, կառավարչական, քաղաքական, կադրային, կարգապահական, գաղափարական ու ռազմավարական։ Վարչության նախաձեռնությամբ Կենտրոնական գրասենյակում գումարվել է նաև Նախաձեռնող խմբի 107 նիստ, որտեղ ևս անդրադարձ է կատարվել ռազմավարական, գաղափարախոսական, ներքուսակցական ու կազմակերպչական խնդիրներին, հայտնում է Auroranews.am-ը։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ կուսակցության անդամների թիվը կազմել է 6229։ Նշված ժամանակահատվածում կուսակցությանը միացել են․
2022 թվականի նոյեմբերին անդամների թիվը եղել է 5334։ Նույն ժամանակահատվածում կուսակցությունից դուրս է մնացել 1057 անդամ, այդ թվում․
Հեռացումները կատարվել են կարգապահական պատճառներով։ Բացի այդ, 4 կուսակցականի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն, 2-ի նկատմամբ՝ նկատողություն։ 2025 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ կուսակցությունն ունի 60 տարածքային կազմակերպություն, մինչդեռ 2022 թվականի նոյեմբերին դրանց թիվը 43 էր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |