Քոչարյան․ Սիմոնյանը շարունակում է զբաղվել գերիների և անհետ կորածների հարցով, ինչպես իր նախորդը![]() 22 սեպտեմբերի 2025 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել գերիների և անհետ կորածների հարցերով։ Քոչարյանն ընդգծել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանը, լինելով գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, միշտ հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի հետ, հայտնում է Aysor.am-ը։ «Իսկ վերջին երկու հանդիպումները միտված են եղել գերիներին և անհետ կորածներին։ Քանի որ տվյալ կառույցի ղեկավարն Անդրանիկ Սիմոնյանն է, ինքը շարունակելու է այդ աշխատանքը, որովհետև այդ աշխատանքն արդեն կառավարության որոշումով ընդունված է, և միջգերատեսչական հանձնաժողովը գործում է»,–ասել է նա։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու՝ ընդգծելով, որ այս հարցով տեղեկատվությունը պետք է տրամադրի համապատասխան մարմինը։ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը գտնվել է Բաքվում՝ մասնակցելով միջազգային ֆորումի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |