Ջուլհակյան․ Տեր-Պետրոսյանն ատում է խաղաղությունը, քանի որ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն![]() 22 սեպտեմբերի 2025 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակմանը, որով վերջինս կոշտ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու: Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն»,–գրել է պատգամավորը։ Տեր–Պետրոսյանը գրել էր, որ «Փաշինյանն ատում է անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն»։ Տեր–Պետրոսյանը նաև գրել է, որ «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին», որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |