Փոփոխություն է նախատեսվում «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում![]() 22 սեպտեմբերի 2025 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 22-ի նիստում քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ներկայում առաջացել է իրավիճակ, երբ պետական այլ կառույցներում ծառայած և Պրոբացիայի ծառայություն տեղափոխված աշխատողների ծառայության տարիները կոչումների շնորհման ժամանակ հաշվի չեն առնվում։ «Այս կարգավորումը գործում է բոլոր ուժային կառույցներում, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ, օրինակ, Ոստիկանության ծառայությունից ծառայողն անցնում է Պրոբացիայի ծառայության, և ծառայության տարիները հաշվի չէին առնվում կոչումներ շնորհելու համար»,– նշել է Քոչարյանը։ Նախագծով առաջարկվում է կարգավորել այս բացը՝ թույլ տալով հաշվի առնել նախորդ ծառայության ժամկետները։ Բացի այդ, նախագծով նախատեսվում է նոր լրացում․ որպես խրախուսանք, պրոբացիայի ծառայողներին հնարավորություն կտրվի շնորհել զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից մեկ աստիճանով բարձր կոչում՝ բացառությամբ արդարադատության գնդապետի կոչման։ Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարևորել է նախաձեռնությունը և առաջարկել կողմ քվեարկել։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ առաջարկելով օրինագիծը ներառել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգում։ Նախագիծը հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |