Գալյան․ Քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում![]() 25 սեպտեմբերի 2025 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով անձնագրային կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշման քննադատություններին, հարց է տվել, թե քանի անգամ են անձնագիրը բացում ու կնիքը նայում։ «Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Գալյանի համար Արարատը պատմականորեն բիբլիական լեռ է, երբ Զեյթուն համայնքից գալիս է աշխատանքի ու եղանակը պարզ է լինում, իր օրը շատ լավ է սկսում։ «Մենք ապրում ենք մեր պատմական անցյալը չմոռանալու գաղափարով ու մեր հայացքով՝ ուղղված դեպի ապագային ու իրականությանը»,- նշել է նախարարը։ ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |