Վարչապետի աշխատակազմի 2026-ի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով![]() 25 սեպտեմբերի 2025 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի 2026–ի բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա 1.5 միլիարդ դրամով։ Մասնավորապես, եթե 2025-ին այդ ծախսը կազմել է 24 միլիարդ 365 միլիոն դրամ, ապա 2026-ին նախատեսվում է 25 միլիարդ 800 միլիոն դրամ, հայտնում է Factor.am-ը։ Նշվում է, որ մասնավորապես, նշված գումարից 621 մլն 340 հազար դրամը հատկացվել է կառավարական առանձնատների սպասարկմանը, 27 մլն դրամ՝ «Քաղաքացու օր» տոնակատարությանը, 175 մլն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը։ ՀՀ նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով 1 մլրդ 618 մլն դրամ է հատկացվելու։ Այս տարվա համեմատ բյուջեն նվազում մի քանի տասնյակ միլիոն դրամով։ Հաջորդ տարի 7 մլրդ դրամ կկազմի Ազգային ժողովի բյուջեն։ Այս տարվա համեմատ էական փոփոխություն չկա։ Խորհրդարանի բյուջեն նվազում է ընդամենը 72 մլն դրամով։ 2026 թվականի ընթացքում անցկացվող ԱԺ ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար էլ նախատեսվում է բյուջեից ծախսել 4 մլրդ 451 մլն դրամ։ 19․2 մլրդ դրամ էլ հատկացվելու է Արտաքին գործերի նախարարությանը։ Էական աճում է ԱԳՆ-ի բյուջեն, այն այս տարի 17 միլիարդ 441 միլիոն դրամ էր։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ է լինելու: պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4․5 տոկոսը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |