Աբրահամյան. Խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը![]() 26 սեպտեմբերի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է` ուրացման, պարտվողականության, փախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան: Նա նշել է նաև, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը չի ստացվելու։ «5 տարվա մեջ այսքան պարտություն` ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն փաշինյանական կաբինետին: Իշխանության օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու»: ԱԺ նիստերի դահլիճում սեպտեմբերի 26–ին կայանալու է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարությաննախագծի քննարկումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |