Միրզոյանն ու Կալասը քննարկել են տարածաշրջանային զարգացումները![]() 26 սեպտեմբերի 2025 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այդ պայմաններում կարևորելով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթ ծրագրերի ընդգծումը։ Կողմերն իրենց գոհունակությունն են արտահայտել Հայաստան-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, որը ընդգրկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը նաև քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման գործում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |