Միրզոյանը վստահեցրել է Բերբոքին, որ ՀՀ–ն շարունակում է աջակցել ՄԱԿ-ին![]() 29 սեպտեմբերի 2025 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային համակարգում ՄԱԿ-ի դերի, բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և այդ ուղղությամբ առկա մարտահրավերների հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ բազմակողմանի համագործակցության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է սատարել Միավորված ազգերի կազմակերպությանը, նրա Կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին և աջակցում է 2030 թվականի օրակարգի իրականացմանը։ Նախարար Միրզոյանը և Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |