Կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի ցուցակում![]() 29 սեպտեմբերի 2025 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է, ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» («Խաղաղարար») կայքի տվյալների բազայում։ Արքեպիսկոպոսին վերագրել են մեղադրանքներ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող գործողությունների», ինչպես նաև «Ռուսաստանին հրապարակային աջակցության համար», հայտնում է Sputnik Արմենիան։ Կայքը ստեղծվել է 2014 թվականին և հրապարակում է այն մարդկանց անձնական տեղեկությունները, որոնք ըստ կայքի հեղինակների՝ «սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը»։ Վերջին տարիներին «Խաղաղարարի» սև ցուցակներում հայտնվել են բազմաթիվ լրագրողներ, արվեստի գործիչներ և քաղաքական առաջնորդներ, ովքեր այցելել են Ղրիմ կամ Դոնբաս, կամ էլ տարբեր պատճառներով արժանացել են ռեսուրսի ստեղծողների բացասական գնահատականին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |