ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ն հավատարիմ է միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին![]() 29 սեպտեմբերի 2025 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցություն է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելուն նպաստող համաժողովին և հանդես է եկել ելույթով։ Ելույթի ընթացքում ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը միջուկային չտարածման օրակարգին և միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին աջակցելու հարցում։ Նա շեշտել է, որ ներկայիս անվտանգային միջավայրի պայմաններում կարևորվում է համարժեք միջազգային արձագանքի ապահովումն ու հանձնառությունների ստանձնումը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև կոչ է հղել այն պետություններին, որոնք դեռ չեն ստորագրել և վավերացրել Պայմանագիրը, հնարավորինս արագ կատարել այդ քայլը։ Այս համատեքստում նա հիշատակել է Հայաստանի կողմից համահեղինակած և ՄԱԿ շրջանակում ընդունված բանաձևը, որը վերաբերում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին։ ԱԳ փոխնախարարը նաև կարևորել է կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանումը՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունների արդյունավետ իրականացման նպատակով։ Մոսկվայում Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին և հանդիպում ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |