«Ժառանգությունը» կմասնակցի Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին![]() 29 սեպտեմբերի 2025 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Ժառանգությունն» Արկադի Փայտյանի թեկնածությունը կառաջադրի Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնի համար։ Արկադի Փայտյանը ներկայում զբաղեցնում է բարձր պաշտոն էներգետիկայի ոլորտում, ունի փոխգնդապետի զինվորական կոչում և մասնակցել է Արցախի պատերազմի նոր շրջանի բոլոր ինքնապաշտպանական մարտերին։ Վաղարշապատ խոշորացված համայնքում քաղաքապետի և ավագանու ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16-ին՝ ընդգրկելով ոչ միայն Վաղարշապատ քաղաքը, այլև Էջմիածնի ընդլայնված վարչական տարածքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |