Ռումինիայի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև կարգավորմանը![]() 29 սեպտեմբերի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տոյու Օանան անդրադարձ է կատարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը։ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այս հանդիպման մասին հրապարակում է արել X միկրոբլոգում, հայտնում է Արմենպրեսը։ «Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ռումինիան շարունակում է վճռականորեն հանձնառու լինել Հայաստանի կայունությանը, դիմադրողականությանը և ժողովրդավարական զարգացմանն աջակցելուն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք տարածաշրջանային խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-իր գրառման մեջ նշել է Ռումինիայի ԱԳ նախարարը։ Տոյու Օանան իր գրառման մեջ շեշտել է, որ ակնկալում է Հայաստանի և Ռումինիայի միջև ձևավորել ամուր ու գործնական գործընկերություն՝ ի շահ երկու պետությունների և ողջ հարավկովկասյան տարածաշրջանի։ «Ամուր կերպով աջակցում եմ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ի շահ տարածաշրջանային կայունության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Տոյու Օանայի գրառման մեջ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |