Մեղադրողը պահանջել է Միքայել սրբազանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման![]() 29 սեպտեմբերի 2025 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ «Քննարկվող դեպքում մեղադրյալին մեղսագրվում է դիտավորությամբ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարում։ Ելնելով պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից՝ միջնորդում եմ Միքայել Աջապահյանին նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվարկելով նաև նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,-hայտարարել է Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։ Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։ Աջապահյանը կալանավորված է հունիսի 28-ից և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |