Փաշինյանը մեկնել է Դանիա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Փաշինյանը մեկնել է Դանիա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովի աշխատանքներին։

Վարչապետի օրակարգում ներառված են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ՝ տարբեր երկրների միջազգային գործընկերների հետ։

 Ուշագրավ
---