Վաշինգտոնը կներկայացնի իր գնահատականը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն հետեւում էր Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին, Վաշինգտոնի պաշտոնական գնահատականը կհրապարակվի ավելի ուշ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Մենք ողջունում ենք, որ Երեւանի Ավագանու խորհուրդը ընտրական դարձավ: Մենք նաեւ գիտենք, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել, եւ երբ ժամանակը գա, ԱՄՆ կներկայացնի իր գնահատականը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը:



Խոսելով մարտի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման խմբի գործունեությունը դադարեցնելու` Հայաստանի նախագահի հրամանագրի մասին` Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերը եւ նման այլ իրադարձությունները պետք է անպայման ուսումնասիրվեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---