Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը ՀՀ–ում կանցկացվի 2026–ի մայիսին![]() 3 հոկտեմբերի 2025 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նշանակվել է 2026 թվականի մայիսի 4-ին, անցկացվելու է Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան։ Մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,– նշել է Փաշինյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նստաշրջանում հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մի շարք քաղաքական և ռազմավարական ուղղությունների։ Նա մասնավորապես ընդգծել է. Նա հայտարարել է, որ ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |