Գրիգորյան․ ՀՀ–ն խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին![]() 3 հոկտեմբերի 2025 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է եղել Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ խաղաղություն ու բարեկեցություն մաղթելով գերմանական ժողովրդին։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության շարունակական առաջընթացը՝ տարբեր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Նա հավելել է, որ Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ «Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը: «Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետ: Փոխվարչապետը դրականորեն է արձագանքել նաև Գերմանիայի հետևողական աջակցությանը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության խորացմանը, կայուն զարգացման խթանմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում նա կարևորել է Գերմանական միջազգային համագործակցության գործակալության և Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ծառայում են Հայաստանի կառավարության առաջնահերթ ոլորտների զարգացմանը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |