ՀՀ և ԱՄԷ ՆԳՆ-ները կշարունակեն գործակցել մի շարք ոլորտներում![]() 3 հոկտեմբերի 2025 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն և հետևել ծառայության ընթացքին։ Այցի ընթացքում կենտրոնի ղեկավարությունը ներկայացրել է ծառայության կառուցվածքն ու գործառույթները՝ նշելով, որ կենտրոնի աշխատանքը հիմնված է նախարարության 2023-2026 թվականների ռազմավարական ծրագրերի վրա։ Արփինե Սարգսյանն իր հերթին անդրադարձել է ՀՀ ՆԳՆ մի շարք նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Շտապօգնության միասնական զանգերի կենտրոնի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։ Քննարկվել են տարբեր ծառայությունների ոլորտում ստացվող զանգերի մշակման մեխանիզմները, դրանց փոխանցման ու կառավարման եղանակները։ Ընդգծվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության գործնական կիրառման կարևորությունը հանցագործությունների կանխման, աղետների ռիսկի կառավարման, բնակչության նախազգուշացման և պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում։ Պատվիրակությանը ներկայացվել են արտակարգ իրավիճակներում գործող ծառայողների վերապատրաստման գործընթացները, ինչպես նաև կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը։ Կողմերը համաձայնության են եկել համագործակցությունը շարունակելու և փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցելություններ կազմակերպելու շուրջ։ Նույն օրը Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԱՄԷ ՆԳՆ փոխադրամիջոցների և վարորդների լիցենզավորման ստորաբաժանման ղեկավարության հետ։ Մասնակիցները ներկայացրել են վարորդական վկայականի տրամադրման քննական ընթացակարգերը։ Քննարկման շրջանակում անդրադարձ է եղել գործընթացներում մասնավոր հատվածի ներգրավմանը, լիցենզավորման պահանջներին և քաղաքացիների սպասարկման որակին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |