Վարդանյան․ Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը![]() 3 հոկտեմբերի 2025 - 18:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում քննադատել էր ընթացող գործընթացը։ «Արդեն իսկ դատարանն իր կողմնակալությունը ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ բոլորովին քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել Սրբազանին ճանաչեց մեղավոր։ Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը»,- ասել է Վարդանյանը։ Նա նշել էր, որ այս իրավիճակում դատարանից որևէ դրական արդյունք ակնկալելը պարզապես միամտություն է։ «Այն փաստական հիմքերը, որոնք դրվել են այս գործի հիմքում, դրանք ամենևին չեն ապացուցում այն հանցանքը, որ վերագրվել է Միքայել Սրբազանին։ Եթե այսօր պատիժ նշանակեն ու լինի ազատազրկման ձևով, ինչը միջնորդել է դատախազությունը, բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել Սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը։ Հակառակ պարագայում այսպիսի շինծու, կարած գործով մարդուն տանել ու միջնորդել ազատազրկում՝ նշանակում է զուտ քաղաքական պատվեր կատարել»,- ընդգծել է պատգամավորը։ Վարդանյանը հավելել է, որ ներկայիս դատավորների մեծ մասը գործադրում է իշխանության կամքը՝ ընդունելով նրանց համար ցանկալի վճիռներ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատարանը արդեն իսկ մեղավոր է ճանաչել նրան ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում, որը վերաբերում է իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղված հրապարակային կոչերին։ Հանրային մեղադրողը պահանջել էր նշանակել 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատավճիռը կհրապարակվի առաջիկայում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |