Իրանի ԱԳՆ կդիտարկի ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությանը մասնակցելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եթե իրանցի դիվանագետները ԱՄՆ Անկախության օրվա պատվին կազմակերպված միջոցառումներին մասնակցելու հրավերներ ստանան, դրանք կդիտարկվեն, հաղորդում է իրանական IRNA տեղեկատվական գործակալությունը:



IRNA գործակալության տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին պատրաստվում է Իրանի դեսպանին Բաքու հրավիրել Անկախության օրվա տոնակատարությանը: Իրանցի դիվանագետներին հրավիրելու կարգադրությունը տրվել էր բոլոր ամերիկացի դիվանագիտական առաքելություններին:



ԱՄՆ Անկախության օրը տոնվում է հուլիսի 4-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---