Միրզոյան. TRIPP-ի իրագործման մանրամասները դեռ պիտի հստակեցվեն ՀՀ և ԱՄՆ-ի միջև![]() 14 հոկտեմբերի 2025 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում մանրամասներ է ներկայացրել TRIPP-ի կյանքի կոչման գործընթացից` ընդգծելով ԱՄՆ-ի հետ համագործակցության կարևորությունը և շեշտելով, որ որոշ դետալներ դեռ հստակեցման փուլում են։ «Երկաթուղու այն հատվածը, որն անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIPP, իր հստակ անվանումն ու սկզբունքներն ունի: Այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ, և, իհարկե, փոխադարձությունը: Երբ կունենանք վերջնական ամբողջական պատկերացում, կհանրայնացնենք դրանք: Մանրամասները դեռ պիտի հստակեցվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։ Միրզոյանը հատուկ ընդգծել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ այս պահին համաձայնեցվել է միայն այն, ինչը պաշտոնապես հրապարակվել է։ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են հռչակագիր, որի մի դրույթով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը համագործակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության նախագծի իրականացման շրջանակը որոշելու նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |