Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է

Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգել է, հայտնում է Report․az-ն իր աղբյուրի վրա հղումով։

Նշվում է, որ Վալտոնենի այցը Հարավային Կովկաս տարածաշրջանային է և կայանալու էր հոկտեմբերի 13-15-ը։ Հոկտեմբերի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում, իսկ հաջորդ օրը մեկնելու է Վրաստան։

Այցի հետաձգման պատճառների մասին ոչինչ չի ասվում։

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն ասել է, որ ԵԱՀԿ-ում ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։ Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին, ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---