Գյումրու քաղաքապետարանի մոտից հոկտեմբերի 20-ին 33 անձ է բերման ենթարկվել![]() 21 հոկտեմբերի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոկտեմբերի 20–ին Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով ձերբակալվել է 33 քաղաքացի, գրում է Sputnik Արմենիան։ «Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է»,- ասել են ՔԿ-ից։ Հոկտեմբերի 20-ին իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետարանի շենք՝ նպատակ ունենալով բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ այս գործընթացի ընթացքում 8 քաղաքացի ձերբակալվել է՝ մի խումբ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և այդ պաշտոնյաներին կաշառք առաջարկելու մեղադրանքով։ Ժամեր անց համայնքապետ Վարդան Ղուկասյանը ինքնուրույն լքել է շենքն ու մոտեցել ոստիկանության ավտոմեքենային, ինչի արդյունքում ոստիկանների և նրա կողմնակիցների միջև բախում է սկսվել։ Այս ընթացքում ուժայինները բերման են ենթարկել ևս 23 անձի։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |