Ուկրաինան ճշտում է էթնոազգային քաղաքականության առաջնությունները10 հունիսի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Կիեւում կայացել է «Էթնոազգային քաղաքականությունը Ուկրաինայում. գործունեության առաջնությունները» մամլո ասուլիսը: Միջոցառմանը մասնակցում էին ազգություների եւ դավանանքների գործով Ուկրաինայի Պետական կոմիտեի նախագահ Յուրի Ռեշետնիկովը եւ Ազգային կրոնների պետական կոմիտեին կից Համաուկրաինական հասարակական կազմակերպությունների Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանը: Հայտարարվեց, որ Ազգային կրոնների պետական կոմիտեն նշանակալի փորձառություն է ձեռք բերել էթնոազգային գործընթացների իրավական կարգավորման ոլորտում, միջէթնիկական հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության իրականացման ապահովման, Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների մշակութային, լեզվական, կրթական, սոցիալական եւ այլ իրավունքների ապահովման եւ միջէթնիկական հարաբերությունների ներդաշնակման ոլորտում: Կոմիտեի գործունեության առաջնություններին վերաբերում են նաեւ մշակութա-գեղարվեստական ակցիաների եւ լեզվակրթական միջոցառումների կազմակերպչական եւ ֆինանսական աջակցությունը, ֆինանսական օգնությունը ազգային փոքրամասնությունների լեզվով թերթերի հրատարակման համար, դիմակայությունը քսենոֆոբիային, հակասեմիտիզմին, ռասայական եւ էթնիկական խտրականությանը, միջազգային համագործակցությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում:Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է ազգային փոքրամասնությունների ուղղակի ներկայացուցչությունը Ուկրաինայի Բարձրագույն Ռադայում, Յուրի Ռեշետնիկովը պատասխանեց, որ իր գերատեսչությունը Նախարարների գրասենյակին կից զբաղվում է ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ: Աշոտ Ավանեսյանն իր հերթին ավելացրեց, որ դրա համար անհրաժեշտ է հստակ օրենսդրական հիմք մշակել: Մամլո ասուլիսին նշվեց, որ Ուկրաինայում բնակվում է 130 ազգություն, եւ յուրաքանչյուր էթնիկական համայնքի խնդիրները համապետական հարց են, հաղորդում է Analitika.at.ua-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |