Գյումրու քաղաքապետի պարտականություններն ի պաշտոնե կկատարի Ղուկասյանի փեսան![]() 21 հոկտեմբերի 2025 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կկատարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Այդ մասին ասել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ գործադուլ չկա։ Հոկտեմբերի 20-ին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը տեղեկացրել էր, թե ի աջակցություն Վարդան Ղուկասյանի՝ համայնքապետարանը պատրաստվում է գործադուլի, sակայն այդ հայտարարությունից հետո քաղաքապետարանը հերքել էր այդ տեղեկատվությունը։ «Բնականոն աշխատանք է, բոլորը նորմալ եկել են գործի։ Գործադուլ անենք, որ բոլորը ուրախանա՞ն»,– նշել է Աղեկյանը։ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է՝ նրա դստեր ամուսինը։ Նա եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակի երկրորդ համարը։ Հոկտեմբերի 20-ին իրավապահները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ 8 անձ ձերբակալվել է՝ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։ Մի քանի ժամ անց Ղուկասյանը դուրս է եկել շենքից և ինքնակամ մոտեցել ոստիկանների մեքենային։ Այդ պահին սկսվել է քաշքշուկ՝ համայնքապետարանի շենքի դիմաց հավաքված Ղուկասյանի կողմնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում իրավապահները բերման են ենթարկել 23 քաղաքացու։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ քրեական վարույթ է հարուցվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանին կալանավորել երկու ամսով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |