Կոռուպցիոն գործով ձերբակալություններ են տեղի ունեցել Արաբկիրի թաղապետարանում

Կոռուպցիոն գործով ձերբակալություններ են տեղի ունեցել Արաբկիրի թաղապետարանում

PanARMENIAN.Net - Կոռուպցիոն գործով ձերբակալվել են Արաբկիրի թաղապետարանի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հայտնում է «Փաստինֆոն»։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով:

 Ուշագրավ
---