Փաշինյանը մեկնել է Վրաստան` համաժողովի կմասնակցի![]() 21 հոկտեմբերի 2025 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Հոկտեմբերի 21–ին նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Հոկտեմբերի 22–ին Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։ Մինչ այդ Երևանում նա ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին, կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |