Փաշինյանն ու Սանդուն քննարկել են երկկողմ համագործակցության ու խաղաղության հեռանկարները![]() 30 հոկտեմբերի 2025 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Փարիզում անցկացվող խաղաղության ֆորումի ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Փաշինյանն իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սանդուին՝ վերջերս կայացած նախագահական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նրան նոր ձեռքբերումներ Մոլդովայում ժողովրդավարության առաջխաղացման ճանապարհին։ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանային կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական քայլերի համար։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններին, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Կողմերը վերահաստատել են, որ կարևորում են միջազգային հարթակներում փոխաջակցությունը և պատրաստ են խորացնել երկկողմ համագործակցությունը։ Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Սանդուն համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պահել շարունակական և կառուցողական երկխոսության մակարդակը։ Ավելի վաղ Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխում է իր արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ նպատակ ունենալով մեծացնել իր ազդեցությունը այն պետություններում, որտեղ առաջիկայում նախատեսվում են ընտրություններ։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացի շրջանակում Կրեմլը կարող է փորձել վերահսկողություն հաստատել Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |